Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
21.07.2017 | 00:02

Չարի դատաստանն անմիջապես չի կատարվում, այդ պատճառով էլ մարդկանց որդիների սրտերը համարձակվում են չարիք գործել։ Մեղավորը չարիք է գործում` լինի այժմ, ավելի առաջ թե հետո. իսկ ես գիտեմ, որ բարիքը հասնում է միայն նրանց, ովքեր երկյուղ են կրում Աստծուց և երկնչում են նրա առջև։ Բայց ամբարշտի համար բարություն չպիտի լինի, նա իր օրերը պիտի չներկայացնի, այլ դրանք պիտի լինեն ստվերի նման, քանի որ նա երկյուղ է կրում Աստծու ներկայությունից։


Ժողովող 8. 11-13

Դիտվել է՝ 2510

Մեկնաբանություններ